Tuesday, 14 05 2024
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա

Գիտակցություն, ենթագիտակցություն, բնազդ

Եթե Հայաստանում փորձենք ի մի բերել հասարակության այն շերտերը, որոնք դժգոհ են երկրում առկա իրավիճակից, ապա կհայտնվենք մի իրողության առաջ, երբ կպարզվի, որ իրավիճակից գոհ շերտ թերևս չկա, այլ առավելագույնը կան իրավիճակից գոհ մի քանի մարդիկ:
Իրավիճակից դժգոհ են գյուղացիները, դժգոհ են բանվորները, դժգոհ են առևտրականները, դժգոհ են փոքր ու միջին ձեռնարկատերերը, դժգոհ են տաքսիների և երթուղայինների վարորդները, դժգոհ են ուսուցիչները, դասախոսները, ուսանողները, թոշակառուները, միջին սերնդի կանայք և տղամարդիկ, որոնք հայտնվեցին անցումային փուլի փշալարերի վրա: Նույնիսկ իշխանություն ներկայացնող շերտերը` չինովնիկները և անգամ օլիգարխիան է դժգոհ իրավիճակից: Այո, պետք չէ զարմանալ: Թեև թվում է, որ չինովնիկները օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ոստիկաններն օգտագործելով իրենց ուսադիրները, զինվորականներն օգտագործելով իրենց աստղերը, կարողանում են ապրել և շատ հաճախ նույնիսկ բարակեցիկ, այդուհանդերձ նրանք ևս դժգոհ են, քանի որ կգերադասեին ապրել թեկուզ ավելի համեստ, բայց իրավապես պաշտպանված երկրում և կախված չլինեին վերադասի քմահաճույքից, վերադասի շահերից, վերադասի ճակատագրից: Ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա չնայած որ նրանք այսօր թվում են կյանքի տերեր, այնուհանդերձ նրանց ևս երևի թե այդ կյանքը պետք չէ, եթե իրենց պաշտպանությունն ապահովված է ոչ թե օրենքով, իրավունքով, այլ իշխանությունների հանդեպ լոյալությամբ և սափրագլուխների ֆիզիկական ամրությամբ, որոնց տեղի տալու դեպքում հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ պաշտպանության օբյեկտի հետ:
Այդպիսով, ստացվում է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, թեև շահերի և հետաքրքրությունների խաչաձևմանը, այնուհանդերձ դժգոհ է ներկայիս վիճակից և գոնե ներքուստ փոփոխություններ է ուզում: Եվ այդ դեպքում հարց է առաջանում` ուրեմն ի՞նչն է պատճառը, որ չի ձևավորվում փոփոխությունների հրապարակային պահանջի այն կրիտիկական զանգվածը, որն անխուսափելի և անկասելի կդարձնի փոփոխությունների հեռանկարը: Պատճառը գուցե այն է, որ փոփոխությունների պահանջը հանրության տարբեր շերտերի մոտ գտնվում է տարբեր մակարդակներում: Ոմանց մոտ այն հասել է գիտակցականի, և այդ մարդիկ այսօր դանդաղ, երբեմն կարկամ, բայց կարծես թե սկսում են պայքարել իրենց իրավունքների համար: Ոմանց մոտ փոփոխությունների պահանջը դեռևս գտնվում է ենթագիտակցական մակարդակում, և զգալով այդ պահանջը` նրանք միևնույն ժամանակ վախ են զգում դրա դրսևորման հանդեպ: Իսկ մի մասի մոտ էլ, և դա հիմնականում իշխանական շերտերում, փոփոխությունների պահանջը գտնվում է բնազդի մակարդակում, և քանի որ այդ շերտերում ընդհանրապես ամեն ինչ է գտնվում բնազդային մակարդակում, այդ պատճառով էլ փոփոխություններին հերթը չի հասնում, քանի որ մինչ այդ կան խլելու, ուտելու, հարստանալու, բռնանալու և համանման այլ բնազդները: Ահա երևի թե դա է գլխավոր պատճառը, որ Հայաստանում փոփոխությունների պահանջարկը գոյություն ունենալով բնակչության ճնշող մեծամասնության մոտ, այնուհանդերձ չի կենտրոնանում մեկտեղ և չի ուղղվում միևնույն ճանապարհով: Եվ քանի որ առայժմ հիմնական զանգվածի մոտ այդ պահանջը գտնվում է ենթագիտակցականի և բնազդի տիրույթում, Հայաստանում թելադրում են հենց ենթագիտակցական և բնազդային գործընթացները, իսկ գիտակցականն առայժմ միայն մտել է դրանց հետ անհավասար մարտի: Սակայն հենց այն, որ գիտակցականն այդ մարտում չի հանձնվում, հույս է ներշնչում, որ ի վերջո հաղթողը լինելու է հենց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում