Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ռուսական մամուլին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանն ընտրանու կազմում չի մեկնել Ալբանիայի թիմի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մասնակցել է Երևանում կայացած ուսումնամարզական հավաքին, սակայն ժամկետից շուտ վերադարձել է ռուսական ակումբ:
«Մենք շատ լավ ծանոթ ենք Մանուչարյանին և նրա ներուժին: Բանն այն է, որ նա չի օգտագործում իր հնարավորությունների անգամ կեսը: Էդգարը բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն այժմ նրա ցուցադարծ խաղը չի համապատասխանում իր հնարավորություններին: Մանուչարյանը թիմ կհրավիրվի, երբ կրկին վերագտնի իր խաղը»,- նշել է մասնագետը:








































