Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորող Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ գովեստի խոսքեր է հղել մանկունիացիների գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:
«Ալեքս Ֆերգյուսոնի պատմությունը կհիշվի դարեր շարունակ: Սակայն չեմ կարծում, որ դա խնդիր է Դևիդի համար, քանի որ նա չի ցանկանում, որ իրեն համեմատեն Ֆերգյուսոնի հետ:
Դևիդը փորձառու, հասուն մարզիչ է, ով երկար տարիների ընթացքում աշխատում է Անգլիայի առաջնությունում: Սա նրա կարիերայի գագաթնակետն է: Նա իր տրամադրության տակ հիանալի խաղացողներ ունի:
Կարծում եմ՝ նրա մոտ ամեն բան կստացվի, բայց հուսով եմ, որ նա չի հաղթի բոլոր մրցաշարերում:
Մոյեսը մեծ ներուժ ունի գավաթներ նվաճելու համար»,- հայտարարել է պորտուգալացին:








































