«Էվերթոն»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը:
Բրիտանական Daily Mail հանդեսի տեղեկացմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ իր տրանսֆերը վաճառքի հանելու խնդրանքով: Կիսապաշտպանը ցանկանում է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը, սակայն «Էվերթոն»-ը չի պատրաստվում բաժանվել իր առաջատարից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը 35 մլն ֆունտ էր առաջարկել «Էվերթոն»-ին Մարուան Ֆելաինիի և Լեյթոն Բեյնսի տեղափոխության դիմաց:








































