Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ուրբաթ օրը հայտարարել է Հավանայից կառավարական պատվիրակությանը անմիջապես ետ կանչելու մասին, որը բանակցություններ էր վարում Երկրի հեղափոխական զինված ուժերի հետ:
Սանտոսը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԵՀԶՈւ-ն հայտարարել է երկխոսության դադարի մասին: Դադարի պատճառը համաձայնագրի տեքստը համազգային հանրաքվեի դնելու նախագահի մտադրությունն է:
«Մենք կվերսկսենք բանակցություններն այն ժամանակ, երբ հարմար կգտնենք»,- Սանտոսի խոսքերն են մեջբերում լատինաամերիկյան լրատվամիջոցները:







































