Մեծ Բրիտանիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում մոտ 300 կասկածյալ է ձերբակալվել, առգրավվել է ավելի քան 800 միավոր զենք՝ գրում է Telegraph-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության և ոստիկանության կողմից անցկացվող գործողությունները տևել են մեկ ամիս:
Նշվում է, որ առգրավված որոշ զինատեսակներ պատկանել են գրանցված առևտրականներին, որոնց նախկինում զրկել են լիազորություններից, մնացած զենքը երկիր է բերվել զարտուղի ճանապարհներով:









































