Ճապոնիայում նոր ծրագիր են մշակել, որի միջոցով զբոսաշրջիկներին կցուցադրեն, թե ինչ տեսք են ունեցել Հիրոսիմա և Նագասակի քաղաքները մինչ ատոմային ռումբից կործանվելը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գրում է Mainichi լրատվամիջոցը:
Զբոսաշրջիկները հատուկ մշակված երթուղով կանցնեն քաղաքի տեսարժան վայրերով, որտեղ կցուցադրվի, թե ինչ է եղել այդ վայրում մինչ ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբի գցելը և աղետից հետո:
Քաղաքային իշխանությունները 85 հազար դոլար ներդրում են արել ծրագրի մշակման և երթուղու երկայնքով WiFi ցանցի բարելավման համար:











































