Հայտնի մոդել Իրինա Շեյքը Allure Rossia ամսագրի համար ֆոտոշարքում է նկարահանվել:
27-ամյա գեղեցկուհին դարձել է ամսագրի սեպտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին: Իրինան ամսագրի էջերում հայտնվել է Oscar de la Renta, Disqared2, Carolina Herrera ապրանքանիշների միայն կարմիր գույնի հագուստներով:
Գեղեցկուհուն ընկերակցել են հայտնի երկվորյակ եղբայրներ Ջորդան և Զաք Սթենմարքները: Ֆոտոշարքի հեղինակն իտալացի լուսանկարիչ Ջամպաոլո Սգուրան է:







































