ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Աշոտ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այս մասին հայտնում է gov.am կայքը։
Մեկ այլ որոշմամբ՝ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։







































