Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Ես ինձ այս ԱԺ-ում չեմ տեսնում. ինչպես բուրժուադեմոկրատական հեղափոխությանը դեմ ՀՀՇ-ն հայտնվեց «Ծառուկյան» դաշինքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, փետրվարի 5-ի ՀՀՇ համագումարում կուսակցության վարչության 11 անդամները, այդ թվում նաև՝ Դուք կողմ եք արտահայտվել  առաջիկա ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով մասնակցությանը։ Գաղափարական տարաձայնությունները  խոչընդոտ չե՞ն հանդիսանա։

Վարչության նիստ է եղել, որոշվել է, որ գործընթաց գնա ՀՀՇ-ի՝ «Ծառուկյան» դաշինքին միանալու վերաբերյալ։ Գաղափարական առումով այսպես նշեմ՝ դժվար է գտնել Հայաստանում կուսակցություններ, որոնց գաղափարները համընկնում են։ Իմ կարծիքով՝ այս գործընթացը մարտավարական է, ոչ թե ռազմավարական։ Ռազմավարական հարցերը՝ ի շնորհիվ այս փոփոխությունների, լուծվելու են խորհրդարանում։

– Տարաձայնությունները հետագայում չե՞ն խանգարի միասին աշխատել։

– Մարտավարությունը հետևյալն է՝ միասին պայքարել, որ Հանրապետական կուսակցությունը հնարավորինս քիչ ձայն ունենա, և հայտնվել խորհրդարանում. հետագա հարցերը լուծվելու են խորհրդարանում։

– Դուք մշտապես եղել եք Հայաստանի եվրաասոցացման կողմնակիցը, կտրուկ դեմ եք եղել ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը, իսկ այդ դաշինքում տեղ գտած ուժերը խորհրդարանում  և դրանից դուրս վավերացրել են իշխանությունների այդ քաղաքականությունը։ Նույն ճամբարում ինչպե՞ս հայտնվեցինք։

Հայաստանում ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր չեն համարվում այն ուժերը, որոնք ունեն եվրոպական կամ ռուսական կողմնորոշում։ Դրանով չի որոշվում, այլ իշխանության հանդեպ կողմնորոշմամբ։ Օրինակ նայեք՝ Հովիկ Աբրահամյանը դուրս է եղել Հանրապետական կուսակցությունից, և այդ կուսակցությունը Աբրահամյանին համարում է ընդդիմադիր։ Ես չեմ կարծում, որ Աբրահամյանը փոխել է  իր դիրքորոշումը և դարձել եվրոպամետ։ Հենց Հանրապետականն է հայտարարում, որ ցանկացած կուսակցություն և դաշինք որ մեզ հետ չէ, մենք համարում ենք ընդդիմադիր և պայքարում իրենց դեմ։ Վերջերս այդ մասին բարձրաստիճան հանրապետական է ասել։

– Ժամանակին ՀՀՇ-ից շատերը մեղադրում էին Լևոն Տեր-Պետրոսյանին բուրժուադեմոկրատական հեղափոխության փորձ անելու, Ծառուկյանի հետ գործակցության համար։ Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա Ծառուկյանի հետ համագործակցելն ընդունելի եղավ ձեզ համար։

– Մենք մեղադրում էինք Լևոն Տեր-Պետրոսյանին, համաձայն չէինք իր այն դիրքորոշմանը, որ ինչ-որ հեղափոխություն է անում, մարդ է փոխում։ Ընդհանրապես ես իմ  կարծիքն եմ հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը  օգտագործում է մարդկանց իր նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ նաև Ծառուկյանին։ Ժամանակները ցույց տվեցին, որ իր համար որևէ նշանակություն չուներ՝ ճնշո՞ւմ են Գագիկ Ծառուկյանին, պե՞տք է նրա կողքին, կանգնել, թե՞ ոչ։ Բացի այդ՝ այսօրվա ֆորմատը հետևյալն է. կուսակցությունները միմյանց գործընկեր համարելով՝ միասին գնում են պայքարի։ Ընդ որում, բոլորը պայքարելու են կեղծիքների, այսինքն՝ այն զենքի դեմ, որ սովորաբար օգտագործում է իշխանությունը՝ ի դեմս Հանրապետական կուսակցության։

– Համոզվա՞ծ եք, որ Ծառուկյանը կպայքարի։

– Չգիտեմ՝ հետագայում ինչ է լինելու, բայց վերջին իր հայտարարությունները ցույց են տալիս, որ նա Հանրապետական կուսակցության հետ չի գնում, դաշինք չկազմեց։ Ցույց է տալիս, որ պայքարելու է,  որ այդ կեղծիքները չլինեն։ Նորից կրկնեմ՝ Հայաստանի ապագան այս ընտրություններով չի որոշվում, այլ որոշվելու է խորհրդարանում։ Ընդ որում՝ ցավոք, լինելու է ոչ թե գաղափարական պայքար, այլ ինչ-ինչ անձերի շուրջ կամ անձերի դեմ պայքար։

Դուք անձամբ  ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք։

– Ոչ։

– Իսկ համամասնական ցուցակում կլինե՞ք։

– Ո՛չ ցուցակում, ո՛չ էլ  ռեյտինգայինով։ Ես իմ ապագան այս խորհրդարանում չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում