Wednesday, 10 06 2026
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին

Հայաստանը մարդ է արտահանում

– Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ արտագաղթը մեր երկրում վերջին տարիներին մտահոգիչ ծավալների է հասել:  Դուք զբաղվում եք ժողովրդագրական խնդիրների ուսումնասիրությամբ,  ինչպե՞ս  եք գնահատում մեր երկրում արտագաղթի պատկերը: Համամի՞տ եք այս տվյալների հետ:


-Բոլորի համար պարզ է, որ վերջին տարիներին հատկապես արտագաղթը շատ մեծ թափ է ստացել: Նույնիսկ իշխանությունները, պատկան մարմինները, որոնց պարտականությունն է այդ տվյալները հրատարակել, այսօր չեն կարողանում կոծկել այդ տվյալները: Չնայած պարբերաբար ինչ-որ թվեր են ներկայացնում, սակայն այդ խնդիրը առարկայորեն դիտող մարդու համար բացահայտ է, որ այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Բոլորի համար հստակ է, ամենասովորական քաղաքացին անգամ երբ իր շուրջն է նայում, տեսնում է, թե ինչպես են իր հարևանները, բարեկամները, ծանոթները, ոչ ծանոթները մեծ թափով լքում երկիրը:  Հասարակության շրջանում երկիրը թողնելու, գնալու համոզմունքը ավելի է արմատացել ու իրականություն  դարձել:


– Ըստ Ձեզ` որո՞նք են արտագաղթի հիմնական պատճառները: Ճիշտ է, հիմնական հատվածը ցանկանում է լքել երկիրը ֆինանսապես ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար, սակայն մեծ թիվ են կազմում նաև այն մարդիկ, ովքեր գնում են  «իրենց մարդ զգալու», օրենքի երկրում ապրելու համար:


– Շատ ճիշտ եք նկատում. այստեղ կա սոցիալ-տնտեսական գործոնը, որը միշտ եղել է և չի կարելի թերագնահատել, բայց դրան զուգահեռ` կա նաև բարոյական, հոգեբանական կողմը, քաղաքացու՝ արժանապատիվ մարդ զգալու գործոնը, ընդհանրապես, երկրում հեռանկար տեսնելու կամ չտեսնելու գործոնը, որովհետև, ցավոք, 2008 թվականից հետո հատկապես, մարդկանց համար շատ ավելի մեծ նշանակություն է ստացել  այն համոզմունքը, որ իրենց ապագան, հեռանկարներն այստեղ այլևս չեն տեսնում: Այդ մարդիկ քիչ թե շատ սոցիալական առումով մեծ խնդիրներ չունեն, ուղղակի թե՛ իրենց , թե՛ իրենց երեխաների համար հեռանկար չեն տեսնում Հայաստանում: Որովհետև իրավիճակի ոչ մի փոփոխություն չեն տեսնում: Ցանկացած ողջմիտ մարդու համար ակնհայտ է, որ այնքան ժամանակ մինչև խնդիրները արմատապես չլուծվեն, իրականությունը չի փոխվի: Ինչ-որ բարեփոխումների մասին են անընդհատ խոսում, բայց խնդիրներին պատճառներին մոտենալու փոխարեն,  միայն արտաքին, մակերեսային երևույթներին  են դիպչում, ինչը ոչ մի լուծում չի կարող բերել: Այս ամենը տեսնելով մարդիկ իրենց բախտը ուզում են օտար ափերում որոնել: Ուսյալ, բարձրագույն կրթությամբ երիտասարդներ իրենց ապագան չեն տեսնում այստեղ. կամ գնացել են կամ միջոցներ են որոնում գնալու համար:


Ոչ ոք չի կարող այս խնդիրների վրա արհեստական վարագույր իջեցնել, և սին են այն հավաստիացումները, որ մեծ փոփոխություններ չկան արտագաղթի երևույթի կապակցությամբ:


Իհարկե, այս ամենը հետևանք է շատ արմատական խնդիրների` այս քրեաօլիգարխիկ համակարգի, քաղաքական ավտորիտար ռեժիմի և հոգեբանական իրավիճակի, որ տիրում է այսօր երկրում: Ու մինչև այս արմատական խնդիրները չլուծվեն, արտագաղթը նույն սպառնալի չափերով շարունակվելու է:


Իսկ այն, ինչ այսօր արվում է՝ դա ջայլամի քաղաքականություն է կամ թվացյալ ջայլամի քաղաքականություն, որովհետև իրենք էլ լավ գիտեն, թե ինչ պատկեր կա, պարզապես չեն ուզում իրականությունը բացահայտ ասել, որովհետև ճշմարտությունը ընդունելուը դեպքում իրենք պետք է պատասխանատվության կանչվեն:


– Նման մտահոգիչ պատկերի պարագայում, օրերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հպարտությամբ հայտարարում էր, որ երեք տարիների ընթացքում շուրջ 500 ընտանիք է վերադարձել հայրենիք:  Բացի դա, իրենք առաջարկում են  նաև «Հայրենադարձության մասին» օրենք ընդունել: Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ:  Իրատեսական համրո՞ւմ եք այս նախաձեռնությունը, թե՞ հերթական իմիտացիան է:


– Ավելի քան իմիտացիա է: Ամոթ է, որ նման բաներ է ասվում նախարարության և ընդհանրապես պետական համակարգի կողմից:  500 ընտանիք եկել է, թե ոչ` դա նախ պետք է ապացուցել, բայց առաջին հերթին պետք է տեսնել, թե քանի ընտանիք է լքել Հայաստանը: Այս պարագայում անհեթեթ է խոսել կամ պատկերացնել, որ սփյուռքից մեր հայրենակիցները կարող են գալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում, սա աբսուրդ է: Մեր սփյուռքահայերը և հատկապես վերջին տարիներին Հայաստանը թողած մեր հայրենակիցները կմտածեն վերադառնալ Հայաստան, եթե երկրում լինեն այնպիսի պայմաններ, որոնք առաջին հերթին արտագաղթի չեն մղում իր բնակիչներին:


Հետևաբար ամոթ է նման բաների մասին խոսելը, սուտը շարունակելը, և ինչպես ասում են մարդկանց աչքերին փոշի ցանելու փորձը, քանի որ ոչ ոք, միևնույն է, չի հավատում դրան:


– Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության գործունեության և այդտեղ դիմող ՀՀ քաղաքացիների աննախադեպ քանակի վերաբերյալ: Ըստ հրապարակված տվյալների` ամեն օր 40-50 մարդ է դիմում այս կազմակերպությանը Ռուսաստանում բնակություն հաստատելու համար: Ծրագրին մասնակցում է Ռուսաստանի շուրջ  30 սահմանամերձ մարզ, որտեղ բնակություն հաստատել ցանկացողների համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, քանի որ սա Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանի ռազմավարությունն այս դեպքում ո՞րն է: Դուք բավարար համարո՞ւմ եք պետության քաղաքականությունը ՀՀ քաղաքացիներին երկրում պահելու ուղղությամբ:


– Ես կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքականություն չկա քաղաքացիներին այստեղ պահելու ուղղությամբ: Ընդհակառակը` կա քաղաքականություն հայ մարդուն, քաղաքացուն Հայաստանից դուրս մղելու ուղղությամբ: Դա կլինի ծրագրված, միտումնավոր կամ ոչ միտումնավոր, արդյունքը նույնն է: Մենք գիտենք, որ Ռուսաստանը ունի ժողովրդագրական լուրջ խնդիրներ և իր շահերից ելնելով փորձում է իր խնդիրը լուծել, ինչքան էլ որ դա մեզ համար բացասական է, մենք չենք կարող մեղադրել նրանց: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը, համագործակցում են Ռուսաստանի և այլ պետությունների հետ` համատեղ միգրացիոն գրասենյակներ բացելով, ձևականորեն իբր երկկողմանի, բայց բոլորի համար պարզ է, որ այդ ուղղությունը միակողմանի է: Արդեն տևական ժամանակ է Հայաստանը հիմնականում այն բանով է հատկանշվում, որ  մարդ է արտահանում, իր քաղաքացիներին: Սա է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում