Սան Ֆրանցիսկոյի Վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը՝ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի կիրառումը կասեցնելու դեմ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Դատարանը հրաժարվել է անմիջապես հանել նախագահական հրամանագրի կիրառման արգելքը, ինչպես պահանջում էր Արդարադատության նախարարությունը։ Դատարանն առաջարկել է ԱՄՆ նախագահի վարչակազմին ներկայացնել իր դիրքորոշումը պաշտպանող լրացուցիչ փաստարկներ։
Հիշեցնենք, որ օրերս նախագահի հրամանագրի գործողությունը կասեցրել էր Սիեթլի դաշնային դատարանը։









































