Ամերիկացի գործարար Կոխ եղբայրները, որ հայտնի են իրենց պահպանողական հայացքներով, հանրապետական կուսակցության աջակցությամբ և նրա օգտին շռայլ բարեգործությամբ, որոշել են չգնել Tribune Co. խմբի թերթերը: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Ավելի վաղ հոլդինգը վաճառքի էր դրել 8 օրաթերթ, այդ թվում՝ Los Angeles Times-ն ու Chicago Tribune-ը:
Եղբայրները դիտարկել են այդ թերթերի ձեռքբերման հնարավորությունը, սակայն համապատասխան վերլուծությունից հետո եկել եզրակացության, որ նման գործարքն իրենց ֆինանսական շահույթ չի բերի: Այնուհանդերձ, նրանց պատկանող Koch Industries ընկերությունը շարունակում է շահեր ունենալ մեդիաբիզնեսի ոլորտում, ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:











































