Monday, 13 05 2024
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը

Թուրքիան և Ադրբեջանը մոտակա 50 տարիներին չեն փոխելու իրենց ստրատեգիան Հայաստանի հանդեպ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

– Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս կգնահատեք Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներից մեկի հայտարարությունը, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը պատրաստվում է ղարաբաղյան հարցում հանդես գալ միջնորդական նախաձեռնությամբ: Ղազախստանը, լինելով Ադրբեջանի համար եղբայրական պետություն և ունենալով հստակ ադրբեջանամետ կեցվածք, կարո՞ղ է դառնալ միջնորդ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, և ի՞նչ նպատակով է այդ հայտարարությունը արվել:

– Ճիշտն ասած՝ haqqin.az-ից բացի, որևէ այլ աղբյուրում չգտա այդ հայտարարության հաստատումը, բայց ամեն դեպքում կարող եմ մեկնաբանել: Սկսեմ հարցի երկրորդ մասից: Հասկանալի է, որ Ղազախստանը ուզում է ամրապնդել իր, այսպես ասած, երկրորդ կամ առաջինին մոտ կանգնած դերակատարությունը բոլոր այն միությունների մեջ, որտեղ կան նախկին խորհրդային հանրապետությունները: Դա հստակ է և բացատրելի է զուտ այդ իմաստով: Ղազախստանը և մասնավորապես Նազարբաևը 1991-ից սկսած՝ ստանձնել են այդ դերակատարությունը, մասնավորապես Ղարաբաղի հարցում միջնորդ լինելը: Հիշեցնեմ, որ 91 թվականի աշնանը եղել է ռուս-ղազախական մի առաքելություն, որը եկել էր Լեռնային Ղարաբաղ դադարեցնելու արյունահեղությունը դեռ մինչ պաշտոնական հայտարարությունը ԽՍՀՄ փլուզման մասին և ԱՊՀ կազմավորումը: Ցավոք սրտի, այդ առաքելությունը ավարտվեց ոչնչով: Չեմ կարող ասել, որ նրանք բացարձակ անազդեցություն են ունեցել, այսինքն՝ չկապենք դրանից հետո եղած սրացումները իրենց գալու հետ: Հակառակը, պիտի ասենք, որ զարգացումները գնում էին այլ տրամաբանությամբ, որում այդ առաքելությունը որևէ ազդեցություն չի ունեցել, ոչ էլ կարող էր ունենալ:

Եթե խոսում ենք բուն այդ առաքելության մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, անշուշտ այդ հիշողությունը ոչ միայն ինձ մոտ է, այլև կա Ղազախստանում, և եթե Ղազախստանի կողմը քաղել է սրանից դասեր, ապա հնարավոր է առնվազն մի բան, որ Ղազախստանի միջամտությունը էսկալացիաների կանխարգելմանը առնվազն մեկ-երկու տարի: Ինչու. որովհետև անգամ եթե մենք համարում ենք, որ նրանք պրո-ադրբեջանական դիրքորոշում ունեն, պետք է խոստովանենք, որ Ադրբեջանին էլ է պետք այդ մեկ-երկու տարին: Եթե նայում ենք տրամաբանությանը, Ադրբեջանը պետք է որ ոչ թե այս տարվա մեջ սկսի էսկալացիան, այլ բոլորովին մի այլ դաշտում: Դաշտը չի փոխվել ապրիլի 2-ից հետո, մնացել է այն իրավիճակում, երբ Ադրբեջանին հստակեցրել են, որ «դա միայն քո ներքին խնդիրը չէ»: Սրանից հետո ես համոզված եմ, որ Ադրբեջանի հարձակողական, նվաճողական քաղաքականությունը և դիվանագիտությունը աշխատում է ստեղծել մի նոր իրավիճակ, որտեղ իր էսկալացիան, որը նա անշուշտ պատրաստում է, լինի ավելի հաջողակ: Այդ ժամանակավոր դադարը ոչ միայն Ադրբեջանի է պետք, այլև որ դա արվի նաև այլոց կողմից, մասնավորապես` Ղազախստանի: Ի վերջո, Ադրբեջանի համար ավելի դյուրին է համաձայնվել Ղազախստանի, քան միայն ու միայն Ռուսաստանի հետ: Եվ այստեղ այս հանգամանքն ու իմ խոսքի առաջին մասը, կարծես թե, միավորվում են, այսինքն՝ և՛ Ղազախստանն է ամրացնում առաջնորդության իր դերակատարումը, և՛ Ադրբեջանը ոչ թե համաձայնվում է զուտ Ռուսաստանի, այլ Ղազախստանի հետ: Ադրբեջանը հիմա ուզում է ցույց տալ, թե նեղացած է Ռուսաստանից, սառեցնում է հարաբերությունները նրա հետ: Հետևաբար, այս իմաստով՝ հնարավոր է, որ այս գաղափարը իսկապես ծնվել է այն հողի վրա, որ ես ասացի:

– Այդ դեպքում ի՞նչ դերակատարում կունենա Թուրքիան:

– Նույնը կարելի է ասել Թուրքիայի մասին: Թուրքիան հիմա տակտիկական, կարճաժամկետ խաղ է խաղում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու նպատակով, և այս առումով գործոններից մեկը նաև դա է: Ստացվում է՝ բոլորովին այլ նպատակներ հետապնդելով՝ այլ քաղաքականություն որդեգրած պետությունները կարող են շահագրգռված լինել, որ մեկ կամ առավելագույնը՝ երկու տարի այստեղ լինի հարաբերական անդորր:

– Որովհետև ռուս-թուրքական հարաբերությունները հիմա ավելի լավ վիճակո՞ւմ են:

– Այո, այո, այսինքն՝ իրենք դեռ պիտի բաժին-բաժին անեն Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում, կարծես թե, արդեն հստակեցված նոր մոտեցումները: Թուրքիան շահագրգռված է այնտեղ ունենալ ավելին, իսկ այստեղ ամենևին չհրաժարվելով այս տարածաշրջանը ամբողջովին դարձնել Թուրքիայի ազդեցության գոտի՝ կարող է մեկ-երկու տարի դադար վերցնել:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին մեկ-երկու ամիսներին անընդհատ սրում ռազմական իրադրությունը շփման գծում:

– Կարծում եմ՝ Ադրբեջանը չունի նոր հնարավորություն նույն թափով հարձակումը իրականացնելու, պիտի իր այդ ուժը բաժանի և մաս-մաս անի, միշտ պահի լարված վիճակում հայկական կողմերին՝ թույլ չտալով, որ հայկական կողմերի անգամ մտքով անցնի, որ Ադրբեջանը երբևիցէ հրաժարվելու է իր որդեգրած նվաճողական քաղաքականությունից: Այս բոլորը տեղավորվում է նույն տրամաբանական քարտեզի վրա՝ մեկը մյուսին լրացնելով: Կրկնում եմ՝ Ադրբեջանը պարզապես չունի այն նույն իրավիճակը, որը ունեցել է անցյալ տարի: Նա փորձելու է սուր իրավիճակներ ստեղծել, ինչպես ասում են՝ իր ատամները ցույց տալ, որովհետև ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը մոտակա 50 տարվա ընթացքում չեն փոխելու իրենց կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է՝ ոչ մի հայ, առավել ևս Հայաստան, առավել ևս երկու հայկական պետություն չպետք է լինի այս տարածաշրջանում: Դա նրանց ստրատեգիական մտածելակերպն է վերջին 500, 300 և 100 տարվա ընթացքում: Ստրատեգիան չի փոխվել, բայց տակտիկական առումով՝ այդպիսի դեպքերը պահանջում են կարճատև դադար: Ահա այս դաշտում է տեղավորվում Ղազախստանի նախաձեռնությունը, և ես համոզված եմ, որ այդ հայտարարությունը հնչեցնելուց առաջ դա քննարկվել է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ: Հիշեցնեմ, որ Ղազախստանը իր ներքին զորքերի առումով Թուրքիայի հետ մտած է ավելի սերտ հարաբերությունների մեջ, քան իրենից ներկայացնում է ՀԱՊԿ-ը կամ Եվրասիական միությունը: Թուրքիան Ղազախստանի հետ ունի այնպիսի պայմանագիր, որը չես համեմատի ՀԱՊԿ-ի կամ Եվրասիական միության հեղհեղուկ պայմանագրերի հետ:

– Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂ հակամարտության կողմերի միջև բանակցությունների վերսկսումը՝ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող են խոսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առաջիկա հնարավոր հանդիպմանը Մյունխենում:

– Նախ և առաջ, հստակեցնեմ, որ որևէ մի բան դիրքորոշումների մեջ չի փոխվել այս ընթացքում: Հակառակը, եթե հիշեք, որ ադրբեջանցի պաշտոնյա Հաջիևը, մերժելով հայկական կողմի այն թեզը, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել, ասել է, թե իրենք պատրաստ են «սուբստանտիվ բանակցությունների»: Եթե դա թարգմանենք մարդկային լեզվի, նշանակում է՝ զուտ խնդրի էությանը վերաբերող: Ադրբեջանը դա հասկանում միայն մեկ իմաստով՝ Ադրբեջանը նորից ուզում է վերանվաճել այն տարածքները, որոնք երբևիցէ չեն պատկանել իրեն միջազգային իրավունքի կոռեկտ առումով: Ես դեմ եմ, երբ մենք ասում ենք՝ վերադարձնենք: Վերադարձնում են այն, ինչ պատկանում է իրավական առումով: Տվյալ դեպքում Ադրբեջանը ինչպես անցած դարասկզբին է նվաճել և չի ունեցել որևէ իրավական հիմք դրա համար, փաստորեն ուզում է նույն քաղաքականությունը կիրառելով՝ ուղղակի նվաճել այն տարածքները, որոնք իրեն չէին պատկանում: Ժամանակին օգտվել է Խորհրդային միության բոլոր մեխանիզմներից, հիմա ուզում է չարաշահել և օգտագործել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը` օգտագործելով իր ունեցած նավթն ու գազը: Դա է խնդիրը:

Չեմ կարծում, որ հայկական կողմը ինչ-որ մի նոր մոտեցում ունի, իսկ մոտեցումը անցյալ տարվանից նույնն է՝ պնդել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, որոնք ինչպես հասկանում եմ՝ Ադրբեջանը չի ստորագրել: Իմ կարծիքն այն է, որ մենք հստակեցնենք՝ այդպիսի մոտեցումը տակտիկապես ավելի գրագետ է, որովհետև Վիեննան և Սանկտ Պետերբուրգը հստակ նշում էին մի բան՝ արդյոք կարելի՞ է վերջապես վերջ դնել պահմտոցի խաղալուն և հստակեցնել, թե ով է առաջինը խախտում հրադադարը: Այս իմաստով ավելի քան արգասաբեր է գեներալ Հայկ Քոթանջյանի առաջարկությունը, որն ինքը նաև տարածել է, այսինքն՝ ոչ թե սպասել և տեսնել՝ ո՞վ է առաջինը կրակել, այլ օգտվելով տեխնոլոգիաների բոլոր հնարավորություններից՝ հստակեցնել և պայմանավորվել համանախագահների շրջանակներում, որոնք համագործակցում են իրար հետ տիեզերքում: Գիտեք, որ այդ համագործակցությունը շարունակվում է բավական արդյունավետ կերպով ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև, և քանի որ կան այդ հնարավորությունները տիեզերքից նախապես տեսնել զորքերի, զինտեխնիկայի շարժը, այդ հարցը հստակեցնել դրա շրջանակներում: Որքան էլ դա թվա ֆանտաստիկայի ժանրից, կարծում եմ, որ Հայկ Քոթանջյանի այդ առաջարկը պետք է անպայմանա արժանանա ավելի ուշադիր ուսումնասիրության:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում