Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀՀԿ-ն պատրաստվում է կոնտրմոբիլիզացիայի

Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի քարոզչական շտաբի կազմը վկայում է, որ Հանրապետականը պատրաստվում է աննախադեպ մոբիլիզացիայի, գուցե նաև ի պատասխան այն մոբիլիզացիոն կոչերի, որ հնչում են ընդդիմադիր դաշտում: ՀՀԿ-ն երևի թե պատրաստվում է անհրաժեշտության դեպքում կոնտրմոբիլիզացիա կազմակերպել, ինչի հնարավորությունները իհարկե կան՝ նկատի ունենալով մի շարք նախադեպեր: Խոսքը ոչ միայն վարչական ռեսուրսին է վերաբերում, որը և՛ ԱԺ ընտրություններում անհրաժեշտ արդյունքներ ստանալու գործում կմոբիլիզացվի, և՛ հարկ եղած դեպքում միտինգներ կազմակերպելու: Մոբիլիզացիոն ռեսուրսը նաև հասարակության այն շերտերն են, որոնք գտնվում են այս կամ այն օլիգարխի ենթակայության ներքո, որոնք ըստ էության ժողովուրդ են, ժողովրդի մաս, սակայն պատրաստ են ծառայել այս կամ այն օլիգարխի, իշխանական բարձրաստիճան պաշտոնյայի շահերին և մասնակցել հակահասարակական ակցիաների:

Մենք ականատես ենք եղել այս իրավիճակին տարբեր լոկալ առիթներով, այս տեխնոլոգիան հատկապես կիրառվել է Սամվել Ալեքսանյանի միջոցով, որը և՛ պատգամավորական ընտրություններում, և՛ Փակ շուկայի ճարտարապետական խնդրի հետ կապված բողոքի ակցիաներում կիրառում էր ժողովրդական բաղադրիչով հակաքայլի մարտավարությունը: Եվ սա իրականություն է, որը չընդունել անհնար է: Վերջիվերջո, նույն սկզբունքն էր նաև դրված Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հիմքում և, ըստ էության, այստեղ ևս մոբիլիզացիոն հսկա ժողովրդական ռեսուրս կար, որը գտնվում էր մեկ օլիգարխի տրամադրության ներքո, և բավական էր այդ օլիգարխին հեռացնել քաղաքականությունից, երբ հանկարծ պարզվեց, որ հեռացել է կամ համենայն դեպս անէացել է նաև այդ ռեսուրսը:

Եվ սա հայաստանյան քաղաքականության, ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքի առանցքային խնդիրներից, հիմնարար հարցերից մեկն է: Հայաստանում իշխանական համակարգի արմատները ներթափանցել են հանրային օրգանիզմ շատ խորը, և ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում իրավիճակի փոփոխության ուղիների փնտրտուքը չի կարող արդյունավետ լինել, եթե շրջանցում է այդ խնդիրը, եթե աչք է փակվում այն իրողության վրա, որ, այո, յուրացնելով իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները՝ իշխող համակարգը նաև ժողովրդական ռեսուրսի մի մասն է յուրացրել:

Եվ փնովել այդ ռեսուրսին, պախարակել, վարկաբեկել, ամոթանք տալ իհարկե կարելի է, սակայն դրա արդյունքը հազիվ թե շոշափելի լինի հասարակական-քաղաքական պրոցեսում համակարգի հանդեպ առավելության հասնելու տեսանկյունից: Կնշանակի, որ արդյունավետության հրամայականը պահանջում է գտնել այդ ռեսուրսը, այսպես ասած, հասարակությանը վերադարձնելու տարբերակներ: Առանց դրա անհնար է լինելու վերադարձնել տնտեսական և իշխանական խլված ռեսուրսները հասարակությանը: Եվ սա, իհարկե, բավական բարդ և տևական աշխատանք է պահանջելու, որը անհամեմատ ավելի դժվար և ծանր իրագործելի է, քան պարզապես արմատական, պաթետիկ հռետորաբանությունը և նաև մեղադրանքները բոլոր նրանց, «ովքեր մեզ հետ չեն»:

Սա իհարկե անհամեմատ հեշտ է, հեշտ է նաև ինքնարդարացման խնդիրները լուծելու տեսանկյունից: Եվ այս առումով Հայաստանում իշխանական և ընդդիմադիր դաշտերում առկա է նաև մեկ այլ կարևոր առանձնահատկություն-տարբերություն, որը ևս էական դեր ունի ուժերի ներկայիս հարաբերակցության և արդյունքների կանխորոշման հարցում: Խնդիրն այն է, որ ի տարբերություն ընդդիմադիր խմբերի առաջ դրվող իրական, ոչ պաթետիկ նպատակների՝ իշխանական խմբերն իրենց առաջ դնում են առավել ռազմավարական և հեռահար խնդիրներ ու հաշվարկներ, և այստեղ ևս, քանի իրերի հարաբերակցությունն այդպիսին է, խոսել արդյունքի տարբերության հեռանկարների մասին չի կարող իրատեսական լինել, որքան էլ ականջի և հոգու համար լինի ոչ այնքան հաճելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում