Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է ամերիկացի երգչուհի, 34-ամյա Նիկի Մինաժի տնից 200 հազար դոլարի արժեքավոր իրերի գողության գործը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Հաղորդվում է, որ անհայտ անձիք թալանել են Մինաժի առանձնատունը, որի մակերեսը կազմում է ավելի քան 1000 քառակուսի մետր, կոտրել կահույքը, վնասել նկարները, կոտրել օծանելիքի շշերը և կտրատել երգչուհու հագուստները։
Աղբյուրը հայտնել է, որ ոստիկանությունը փնտրում է տեսախցիկների կողմից արված տեսագրությունները՝ թալանչիների ինքնությունը պարզելու համար։












































