Իրանի իսլամական հեղափոխության պահակախումբը զորավարժություններ է սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ բալիստիկ հրթիռի փորձարկման համար։ Այս մասին հայտնում է Sepahnews-ը։
Հրթիռային համալիրների և ՀՕՊ ուժերի կիրառմամբ մանևրումների նպատակն է հանդիսանում նախապատրաստությունը պոտենցիալ արտաքին սպառնալիքների հետմղմանը։ Զորավարժություններն անցկացվում են Սեմնան նահանգում։
Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն նաև մեծ և միջին հեռահարության ռադիոտեղորոշիչ համակարգեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի դեմ։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Վաշինգտոնի մեղադրանքներն Իրանի դեմ հանդիսանում են «անհիմն, կրկնվող և սադրիչ»։








































