Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը:
Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության և առողջապահության ոլորտներին:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը` նշելով, որ նման ձևաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհարթակ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:








































