Ամերիկյան Porter ականակիր նավը մտել է Սև ծովի ջրատարածք՝ հայտնում է ԱՄՆ ռազմածովային 6-րդ նավատորմի մամլո ծառայությունը։
Նշվում է, որ դա արվել է ծովային անվտանգության աջակցմանը և տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների հետ փոխգործակցությանն ու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գործողությունների անցկացման համար։
Ականակիր նավը կմասնակցի «Ծովայն վահան-2017» միջազգային զորավարժություններին։
Անձնակազմի հրամանատար Էնդրիան Սլոուն հիշեցրել է, որ Porter-ը Սև ծով է մտնում վերջին մի քանի տարիներին՝ ցույց տալով ԱՄՆ-ի շարունակական հանձնառությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Նրա խոսքով՝ Սև ծով ներկայիս մուտքի շրջանակում գործողությունները կոչված են օգնելու փոխգործակցության բարելավմանը, տեղեկատվության և փորձի փոխանակմանը։
«Ծովային վահան-2017» զորավարժություններին մասնակցում են 2800 զինծառայողներ Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից և Ուկրաինայից։







































