Լոնդոնում AddisonLeeCabs տաքսու վարորդը վրդովվել է իր մեքենայում իրար ձեռք բռնած երկու գեյերի «կեղտոտ» պահվածքից և նրանց իջեցրել է։ Այս մասին Twitter-ում հաղորդել են տուժողները:
«Հենց նոր մեզ դուրս են նետել @AddisonLeeCabs-ից նրա համար, որ մենք գեյ ենք: Շնորհակալ ենք հոմոֆոբիայի համար»,- գրել է Լայամ Քելլին՝ գրությունն ուղեկցելով տաքսու համարանիշի լուսանկարով:
Այնուհետև Քելլին բացատրել է, որ ինքն ու ընկերը վերադառնում էին ակումբից և տաքսու մեջ իրար ձեռք էին բռնել: Վրդովված տաքսու վարորդը խնդրել է նրանց դուրս գալ ավտոմեքենայից՝ մատնանշելով նրանց «կեղտոտ պահվածքը»:
Ինչպես գրում է The Telegraph-ը՝ Քելլիի թվիթը մեծ աջակցություն է ստացել սոցիալական ցանցում:








































