Կալիֆորնիայի Բերկլի քաղաքում Դոնալդ Թրամփի դեմ ցույցը վերաճել է մասսայական անկարգությունների և ջարդերի: Հայտնում է ria.ru-ն:
Ցույցերի համար առիթ է հանդիսացել Կալիֆորնիայի համալսարանի Breitbart News-ի «ծայրահեղ աջակողմյան» խմբագիր Մայլո Յանոպուլոսի ծրագրված դասախոսությունը: Միևնույն ժամանակ նրա հակառակորդները ելույթ են ունեցել Դոնալդ Թրամփի դեմ, որի խորհրդականն է հանդիսանում Breitbart News-ի նախկին ղեկավար Սթիվեն Բենոնը:
Դիմակավոր ակտիվիստները, որոնք իրենց հակաֆաշիստ էին անվանում, մտադրված չեն եղել խաղաղ քննարկումներ ունենալ հակառակ կողմի ներկայացուցիչների հետ: Նրանք հետևել են նրանց, ովքեր եկել էին դասախոսությունը լսելու և հրելով ու գետնին գցելով ծեծել են մետաղյա իրերով:
















































