Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ Նոր գյուղ թաղամասում այսօր առավոտյան հրթիռներ են տեղացել:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հրթիռներից մեկը հարվածել է հայ ընտանիքի բնակարանին, որի հետևանքով 2 կին վիրավորվել է:Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկվանից հրթիռակոծման են ենթարկվում նաև Հալեպի Վիլաներ, Սուլեյմանիե թաղամասերը:











































