Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

Պայքարը հանենք. Արտակն էլ է իմ ընկերը, Արմանն էլ, Արթուրն էլ. Հ. Շահինյանը՝ «Ծառուկյան» դաշինք ընդգրկվելու մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելու է  Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում:

– Պարոն Շահինյան, ինչո՞ւ որոշեցիք  առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով, ի՞նչը նման որոշման պատճառ հանդիսացավ:

– «Միասնություն» համահայկական շարժման խորհուրդը որոշում էր կայացրել դաշինքի շրջանակներում մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բնականաբար, մեծամասնական ընտրատարածքներում, ովքեր կարող էին մասնակցել մեր ընկերներից,  առաջադրվելու են, որոնցից մեկն էլ ես եմ՝ թիվ 2 ընտրատարածքում:

– Պարոն Շահինյան, հաշվի առնելով այնտեղ տարբեր հեղինակությունների ներգրավվածությունը ընտրություններին՝ ավելի չի՞ բարդանալու ընտրապայքարը թիվ 2 ընտրատարածքում: Արդեն պարզ է, որ Հանրապետական կուսակցությունից ռեյտինգայինով առաջադրվելու որոշում ունի նաև Աջափնյակում հեղինակություն ունեցող Տավրոս Գևորգյանը,  մեծամասնական ընտրակարգով միշտ առաջադրվել է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Դավիթաշենից՝  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը։ 

– Մամուլից արդեն ծանոթ եմ թեկնածուներին, նաև անձնական շփումներից: Իմ  երկու շատ մտերիմ ընկերները նույնպես առաջադրվում են, և մենք ցանկություն ունենք մեկ միասնական շտաբ ձևավորելու, գրասենյակ ստեղծելու՝ և՛ ավելորդ հարցերից  կխուսափենք, և՛ նաև միասնական աշխատանք կծավալենք, մենք հանդիպումներին կգնանք միասին, և մեկ հանդիպումով  բնակիչը կկարողանա Հովհաննես Վարդանյանին, Ալբերտ Երիցյանին, Հովհաննես Շահինյանին լսել, տեսնել: Կարծում եմ՝ հիանալի տարբերակ է, և առաջարկում եմ մյուս տարածքներում էլ այս մեթոդն օգտագործել: Մենք դրա փորձը դեռ 2007-ից ունենք: Այս պահին, այո, առաջադրվելու են, և մենք միասնական ենք աշխատելու:

Պարոն Շահինյան, ըստ մամուլի՝ կառաջադրվեն ՍԱՍ-ի Արտակը, Տավրոս Գևորգյանը: Նրանց հետ ինչպե՞ս եք պայքարելու:

– Շատ լավ եմ պատկերացնում մրցակցությունը: Պայքարը եկեք հանենք: Այս լարվածությունը, խառնաշփոթը, ինտրիգները ամոթ են: Կարելի է նորմալ, հանգիստ գնալ ընտրությունների: Մենք ի՞նչ է, ուրիշ խնդիրներ չունե՞նք, որ պետք է մտածենք՝  Շահինյան Հովիկը որտեղ առաջադրվեց, լավ է արել, թող գնա իր ծրագրերի, անելիքների մասին խոսի, քաղաքացին էլ թող որոշի՝ կտա իր քվեն կամ չի տա: Բայց ես լարվածություն եմ զգում, խառնաշփոթ, անհանգստություն եմ զգում, և ամենակարևորը՝ եկեք  այնպես անենք, որ չպառակտվենք: Մարդկային տեսակը, որակները կարողանանք պահել, որովհետև ընտրություններից հետո կա հաջորդ օրը, նույն մարդկանց մենք էլի  տեսնելու ենք, նույն քաղաքում էլի ապրելու ենք, նույն սահմանը պահելու ենք, ինչո՞ւ պիտի իրար հետ լարվենք: Արտակն էլ է իմ ընկերը, Արմանն էլ է իմ ընկերը, Արթուր Գևորգյանն էլ, ես բացի իրենց բարձրացնելուց, իրենց ներկայացնելուց, իրենց կողքին կանգնելուց՝ որևիցե մրցակցություն ու պայքար չունեմ: Սա քաղաքական, ծրագրային պայքար է: Մեր քաղաքացու վրա ճնշումներ չգործադրենք, վախի մթնոլորտ չստեղծենք. նման բաներն են ամոթ: 21-րդ դարում ապրում ենք՝ այսինչ թաղապետը ճնշեց, այնինչը սպառնաց… գլուխը պատով տվեց: Որևէ մեկին պետք է ճնշել, այ, հենց այդպիսի բաների դեմ, այո՛, կպայքարեմ:

– Պարոն Շահինյան, Դուք եղել եք այդ շրջանում համայնքի ղեկավար, ինչպե՞ս եք այսօր քաղաքացուն դեպի ձեր կողմը գրավելու, ինչպե՞ս եք մասնակցելու և քվե ստանալու, ինչպե՞ս եք համոզելու քաղաքացուն:

– Կարճ պատասխանեմ: Այս ընտրատարածքում անձամբ ես արդեն 7-րդ անգամ առաջադրվում եմ: Շրջանային խորհրդի պատգամավորից սկսած՝ սա իմ յոթերորդ ընտրությունն է: Եթե ես համարձակվում եմ նույն ընտրատարածքում 7-րդ անգամ առաջադրվել, եթե իմ հեռախոսի համարը նույնն է մնացել, եթե քաղաքացին կարողանում է ինձ զանգելիս ուղիղ ինձ զանգել, բնական եմ համարում, որ իրավունք ունեմ առաջադրվելու:

– Դուք տարբեր կուսակցություններում եք եղել՝ ՀՀԿ, ՕԵԿ, հիմա Ձեզ ԲՀԿ-ո՞ւմ եք տեսնում, թե՞ ընդհանրապես Ձեզ կուսակցության մեջ չեք տեսնում:

– Ես ՀՀԿ կուսակցության անդամ եմ դարձել, երբ արդեն 6-7 ամիս համայնքի ղեկավար էի աշխատում: Այնպես չի եղել, որ ես կուսակցական եմ դարձել, հետո նոր համայնքի ղեկավար: Ամենաբարձր քվեներով՝ 18 հազար քվեով ընտրվել եմ Արաբկիր համայնքի ղեկավար, այդ թիվը ոչ մեկը չի անցել, քանի որ Արաբկիր համայնքը քաղաքի բացառիկ համայնքներից է, որտեղ նույն համայնքի ղեկավարը երկրորդ անգամ չի վերընտրվել: ՀՀԿ-ի շարքերն եմ ընդունվել 2006-ի մարտին, 2012-ի մարտին դիմում եմ տվել, դուրս եկել: «Օրինաց երկիր» կուսակցության հետ ջերմ հարաբերությունները պահպանվել են, շատ շնորհակալ եմ լուսահոգի Արմեն Երիցյանին՝ քաղաքային ընտրությունների ժամանակ ինձ և ավագանու մնացած  մեր անդամներին աջակցեցին, այդ մարդկային հարաբերությունները կան: Ինչ վերաբերում է հետագային, «Միասնություն» շարժումը դեռևս չունի քաղաքական կուսակցություն դառնալու նպատակ, փորձում է լինել ապաքաղաքական շարժում, փորձելու ենք Սփյուռքի մեր հայրենակիցների, երիտասարդների հետ շփվել, կարողանալ իրար բացատրել, հասկանալ, որ կյանքը կռվի մեջ չէ, իրար վրա կրակելու մեջ չէ: Այսօր մենք պետք է փորձենք ինտրիգները լուծել խաղաղ ճանապարհով:

Պարոն Շահինյան, այսինքն՝ նպատակը իշխանափոխությո՞ւնն է նաև լինելու, թե՞ դա նպատակ չէ:

– «Միասնությունը» հստակ հայտարարել է, որ մենք գնում ենք սերնդափոխության, նաև իշխանության համակարգում: Բազմաթիվ երիտասարդ կադրեր կան: Մենք ճիշտ չենք համարում, որ 55 տարեկանից հետո նոր պետք է կարողանան մասնակցել պետության կառավարմանը: Պետք է ըմբռնումով մոտենանք և հնարավորություններ տանք, որպեսզի իրենք՝ դրսում կրթություն ստացած երիտասարդները, իրենց գիտելիքները կարողանան կիրառել մեր երկրի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, ինչու չէ, նաև սոցիալական ու բարոյահոգեբանական մթնոլորտը բերելու և ծառայեցնելու  պետությանը: Մենք անընդհատ քաղաքական գործիչներից լսում ենք՝ էս երկիրը, էս երկիրը, ոչ, մենք պետություն ենք, մենք պետք է լինենք ավելի հզոր, տնտեսապես հզոր, մենք պետք է լինենք լավ պաշտպանված և ցանկացած վայրկյանի պատրաստ հակահարված տալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում