Կալիֆոռնիայի համալսարանում զանգվածային ցույցերը վերաճել են անկարգությունների: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ պատրաստ է հատուկ միջոցների դիմել՝ ցույցը ցրելու համար, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Բողոքի առիթ է հանդիսացել Breitbart News առցանց պաբերականի «ծայրահեղ աջ» խմբագիր Մայլո Յանոպուլոսի նախատեսված դասախոսությունը: Միևնույն ժամանակ Սթիվեն Բենոնը, որը նախկինում ղեկավարել է Breitbart News-ը, իսկ այժմ Դոնալդ Թրամփի խորհրդականն է, նշել է, որ ցուցարարների մեծ մասը դեմ է ԱՄՆ նոր նախագահին:
Ավելի վաղ ոստիկանությունը կոչ է արել ուսանողներին ցրվել և փակել է համալսարանն ու համալսարանական քաղաքի մուտքը:
Ցուցարարները կոտրել են մի քանի տների ապակիներ: Reuters գործակալության տվյալներով՝ Յանոպուլոսը չեղարկել է իր դասախոսությունը Բերկլիում: Նշվում է, որ նրան «տարհանել են» համալսարանի շենքից:




Protesters set fire to generator at #miloprotest #berkeley pic.twitter.com/vA9Oq72Qns
— Nahsatan (@rugsisrad) February 2, 2017
#ANTIFA on the loose destroying property, looting, setting fires & smashing ATM machines at #BankofAmerica — #Berkeley.#UCBerkeleyRiots. pic.twitter.com/LAgG706yDC
— Zanting (@Zanting) February 2, 2017











































