ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականությանը:
«Ժամանակն է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականությանը, մեր շուրջը կատարվող իրադարձություններին»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանն ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնակալության արարողության ժամանակ։
ԱՄՆ առաջնորդը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա հասնել խաղաղության և կայունության այս դժվար ժամանակներում:
Նա նաև նշել է, որ բոլոր «երկրներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց շահերը»։







































