Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

Իրանցի նախարարը ազդակ ուղարկեց, որ դեմ է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի և Իրանի պաշտպանական գերատեսչության հետ հայկական կողմի բանակցությունների մասին:

– Պարոն Ոսկանյան, ի՞նչ արդյունքներ են հայտնի Թեհրանում կայացած հայ-իրանական բանակցություններից:

– Քանի որ բանակցությունները և ընդհանրապես գործակցության հեռանկարները առնչվում են այնպիսի զգայուն ոլորտի, ինչպիսին պաշտպանությունն է և անվտանգությունը, ապա ակնհայտ է, որ սխալ կլիներ ակնկալել մանրամասն տեղեկատվություն ընթացող գործընթացների մասին: Դատելով առկա տեղեկատվությունից, հրապարակումներից՝ պետք է ենթադրել, որ Հայաստանը և Իրանը գնում են պաշտպանական և ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության լուրջ խորացման, որը կարող է առնչվել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) արդիական համակարգերին, բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերությանը, թիկունքի ապահովման խնդիրներին, ռազմաուսումնական հարցերին և այլ ոլորտների: Այս իմաստով այցը չափազանց կարևոր էր, որովհետև Հայաստանը և Իրանը հարաբերությունները զարգացնում են բազմաթիվ ասպարեզներում, և պաշտպանական-ռազմական ոլորտը, կարծես, որոշակիորեն հետ էր մնում գործակցության մյուս տիրույթներից:

Բացի պաշտպանական-ռազմական բաղադրիչից՝ այցը, բնականաբար, ուներ նաև քաղաքական բաղադրիչ, և դատելով նախարարի հանդիպումների օրակարգից, մասնավորապես, Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահի հետ հանդիպումից՝ ընդհանուր առմամբ քննարկված կլինեն նաև քաղաքական որոշակի խնդիրներ երկու երկրների միջև: Եթե համառոտ բնութագրելու լինենք այցի հնարավոր արդյունքները, դրանք առնչվում են ռազմաքաղաքական ոլորտին ընդհանրապես:

– Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ընդգծել են, որ Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի: Այս հայտարարությունը ի՞նչ տողատակեր կամ ենթատեքստեր ունի:

– Այդ հանգամանքի շեշտադրումը չափազանց կարևոր ազդակ էր՝ հատկապես իրանցի նախարար Հոսեյն Դեհղանի կողմից: Դիվանագիտության լեզվում՝ ընդհանրապես և իրանական դիվանագիտության մեջ՝ մասնավորապես ընդունված չէ ուղղակի զգուշացումներ անելը, եթե խոսքը չի վերաբերում խիստ ծայրահեղ դեպքերի, և իրանցի նախարարի նման գնահատականը ակնհայտորեն ազդակ էր՝ ուղղված Ադրբեջանին առ այն, որ իրանական կողմը ոչ միայն որևէ կերպ չի խրախուսում, այլև դեմ է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծմանը: Սա լուրջ և կարևոր ձեռքբերում է, որովհետև նման հայտարարություն մենք լսեցինք Իրանի պաշտպանության ոլորտի ամենաբարձրաստիճան պատասխանատուի շուրթերից, ինչը ուղղակիորեն փաստում է Իրանի կարևորագույն դերակատարությունը տարածաշրջանում և հավասարակշիռ մոտեցումները, մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի նկատմամբ: Սա գնահատելի է, և սա նաև հայ-իրանական բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների ևս մեկ առհավատչյա է:

– Այսինքն՝ չե՞նք կարող հրապարակայնորեն խոսել, թե կոնկրետ ինչ համագործակցություն կձևավորվի Հայաստանի և Իրանի միջև ռազմական ոլորտում:

– Գիտեք, սովորաբար ընդունված չէ այդ դաշտում համագործակցության մասին մանրամասները հանրայնացնել, բայց դատելով նախարարների՝ մամուլի ասուլիսում հրապարակված տեղեկատվությունից՝ գործընթացի պայմանագրային ձևակերպումը տեղի է ունենալու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի՝ Հայաստան փոխադարձ այցի շրջանակներում, այսինքն՝ կարելի է կարծել, որ Իրանում տեղի են ունեցել նախնական պայմանավորվածություններ, համաձայնեցվել են զանազան հարցեր, և դրանց վերջնական պայմանագրային ձևակերպումը կլինի Հայաստանում: Անշուշտ, նույնիսկ Հայաստանում դրանց պայմանագրային ձևակերպումից հետո բոլոր մանրամասները չէ, որ կհանրայնացվեն, և սա, կրկնեմ, բնական է:

– Հայ-իրանական այս բանակցությունները կարո՞ղ են լինել քայլ դեպի Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության ձևավորում:

Առայժմ վաղ է ռազմավարական հարաբերությունների մասին խոսելը, բայց եթե դիտարկելու լինենք նախարարի այցը ընդհանրապես նրա կողմից վերջին շրջանում իրականացված այցերի համատեքստում, մասնավորապես՝ Հունաստան և Վրաստան այցելությունների շրջանակում, դրանց տրամաբանության մեջ, ապա ակնհայտ է, որ Հայաստանը, ի դեմս նոր նախարարի, ունի բավական ակտիվ գործիչ, և այդ ակտիվությունը խրախուսելի է, այսինքն՝ մենք պաշտպանական և ռազմական ոլորտում փորձում ենք հարաբերություններին նոր որակ և թափ հաղորդել մի կողմից՝ Իրանի հետ, մյուս կողմից՝ Վրաստանի և նաև Հունաստանի հետ, երկրներ, որոնցից երկուսը անմիջականորեն սահմանակից են Հայաստանին, և Հայաստան-Վրաստան-Իրան հնարավոր առանցքը դիտարկվում է նաև տնտեսական և քաղաքական համագործակցության ոլորտում, նաև ՆԱՏՕ-ի անդամ չափազանց կարևոր մի երկրի հետ, ինչպիսին Հունաստանն է:

– Ճի՞շտ կլինի հայ-իրանական համագործակցությունը նաև ռազմական ոլորտում դիտել, օրինակ՝ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հետ հակադրման դաշտում, թե՞ ոչ:

– Կարծում եմ, որ նման հակադրության խնդիր Հայաստանն էլ, Իրանն էլ չունեն: Երկու երկրներն էլ իրացնում են սեփական գործակցության օրակարգը և առկա ներուժը, բայց բնական է, որ տարածաշրջանում ընթացող գործընթացները որոշակի ազդեցություն կարող են թողնել ընդհանուր օրակարգի վրա, սակայն դրանք որոշիչ չեն կարող լինել. Հայաստանը և Իրանը գործում են հանուն սեփական շահերի, այլ ոչ թե այլոց շահերին դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում