Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Կուշտ երեխան ավելի ընկալունակ է. ԿԳ նախարարը ներկայացրեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր կառավարության մամլո կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:

Նրա խոսքով՝ դա կայուն համակարգ է, որը թույլ կտա բազմաթիվ խնդիրներ լուծել. «Ճիշտ սնված երեխան ավելի ընկալունակ է, համապատասխան ու վիտամիններով հարուստ սնունդ ստացած երեխաներն ավելի ընկալունակ են դառնում»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ առաջին հերթին առողջապահական խնդիրներ են լուծվում, ծրագիրը նաև աղքատության դեմ պայքարի ուղղություններից մեկն է. «Այս ծրագրի իրականացումը մի քանի շերտ ունի, բացի պետական պարտավորություններից՝ իր մեջ ներառում է համագործակցության դաշտ միջազգային դոնորների, համայնքների և ծնողների միջև»:

ԼԳ նախարարը հավելեց, որ ծրագիրը տարածվելու է տարրական դասարանների աշակերտների վրա. «Ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին՝ Վայոց ձորի մարզից, հետո կտարածվի Արարատի, Սյունիքի մարզերում, հետո կընդգրկի մնացած մարզերն ու Երևանը:

Միանվագ սնունդ է լինելու, սնունդը ստանալու են դասերի ընթացքում: Երեխայի տարիքից ելնելով՝ հաշվարկվել է օրական երկու հարյուր միլիլիտր կաթ կամ յոգուրդ, կամ մածուն, կամ հյութ կամ կակաո, գումարած՝ հիսուն գրամ թխվածքաբլիթ, բուլկեղեն, այսինքն՝ միատեսակ չի լինելու: Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի նաև պայմաններ ստեղծել տաք սնունդ տալու համար, կլինի նաև տաք սնունդ>>:
Նա նաև նշեց, որ իրենք ծրագրի շրջանակներում համագործակցելու են Ռուսաստանի Դաշնության հետ՝ ստանալով գրանտային միջոցներ:

Լրագրողի դիտարկմանը, թե ծրագիրը հնարավո՞ր է՝ ատկատի նոր ձև լինի, և հարցին, թե ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Կհայտնաբերենք, կպատժենք: Կլինի՝ կգրեք, չէ՝ խնդրում եմ, չգրեք»:

ԿԳ նախարարը նշեց, որ իրենք աշխատելու են սննդի անվտանգության պետական տեսչության հետ, որպեսզի երեխաներին մատակարարվող սնունդն անվտանգ լինի:

«Նվազե՞լ, թե՞ ավելացեել է առաջին դասարանցիների թիվը» հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իրենք դա կամփոփեն սեպտեմբերին 5-ին, 10-ին էլ կներկայացնեն, առայժմ որևէ թիվ ներկայացնել չեն կարող:

Ի դեպ, նախարարը նշեց, որ այն ծնողերն ու համայնքները, որոնք կցանկանան աջակցել ծրագրին, կարող են աջակցել, սակայն դա պարտադիր չէ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում