ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԶԼՄ-ները, որոնք ագրեսիվ կերպով են լուսաբանել նոր վարչակազմի աշխատանքային առաջին շաբաթը, զրկել են նրան «մեղրամսից»։ Այս մասին նա ասել է Rush Limbaugh Show հաղորդման ժամանակ հարցազրույցում՝ փոխանցում է Politico-ն։
«Նոր նախագահը պաշտոնակալում է։ Կարծեմ դա կոչվում է մեղրամիս, երբ ԶԼՄ-ները, ինչպես և մյուսները, նոր վարչակազմին տալիս են հունի մեջ ընկնելու շանս։ Եթե նույնիսկ մեղրամիս եղել է, ապա շատ կարճ։ Ես հաստատ չեմ հիշում նման բան»,-ասել է Փենսը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը խորհուրդ էր տվել ԶԼՄ-ներին «փակել բերանները»։








































