Գերմանիայի ՆԳՆ-ը հայտարարել է նոր միգրացիոն ծրագրի գործարկման մասին, որը նախատեսում է վճարում փախստականներին, ովքեր կորոշեն ինքնակամ վերադառնալ հայրենիք։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոհանես Դիմրոտը։
Նրա խոսքով՝ ծրագրի ներքո, որը սկսել է գործել փետրվարի 1-ից, հայտնվում են 45 երկրների ներգաղթյալներ։ Դրա ֆինանսավորմանը դաշնային կառավարությունն ընթացիկ տարում հատկացրել է 40 մլն եվրո։
Ծրագրի հիմքը հանդիսանում է կամավոր վերադարձի սկզբունքը։ Փախստականները, ովքեր կորոշեն վերադառնալ հայրենիք մինչ Գերմանիայում նրանց ապաստանի տրամադրման մասին որոշման ընդունումը, կվճարվի 1200 եվրո։ Նրանց, ում մերժել են, կվճարվի 800 եվրո, եթե նրանք վերաքննիչ բողոք չներկայացնեն։
Ֆինանսական փոխհատուցումները նախատեսված են 12 տարեկանից բարձր անձանց համար։ Գումարները կվճարվեն երկու փուլով. կեսը ներգաղթյալը կստանա Գերմանիայից դուրս գալիս, իսկ մնացածը՝ հայրենիքում 6 ամիս ապրելուց հետո։









































