«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հրաժարվել է վերադարձնել մոտ 300 հազար եվրոն, որը ըստ հետաքննության տվյալների նա անօրինական կերպով վճարել է իր կուսակցության անդամներին: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Հետաքննության տվյալներով, որը արտոնել է խարդախության դեմ պայքարի Եվրոպական բյուրոն, 2011- 2012 թվականներին Լե Պենը անօրինական կերպով աշխատավարձ է վճարել իր կուսակցության անդամներին այն միջոցներից, որոնք պետք է օգտագործվեին Եվրախորհրդարանի աշխատակիցների կողմից օգնականների ծառայությունները վճարելու համար:
Նշվում է, որ Լե Պենը չի ընդունել իր մեղքը և պահանջը անվանել է իր քաղաքական հակառակորդների խարդախություններ:








































