Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Մեզ պետք չեն նոր լիդերներ կառավարման հին մատոռով». Ստյոպա Սաֆարյան

«Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այսօր հայաստանյան քաղաքական դաշտում լիդերության և սերնդափոխության վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ «Հանրապետական» կուսակցությունը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ իրականացնում է սահուն սերնդափոխություն. «Ունեցել է առաջին երիտասարդական կազմակերպությունը, որը դարբնոց է եղել թե՛ քաղաքական դաշտի, թե՛ գործադիր իշխանության համար կադրեր պատրաստելու համար: ՀՀԿ-ն տարիների ընթացքում ունեցել է չորս լիդեր»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ իր խոսքում նշեց, որ երիտասարդ լիդերը, որն անցել է իշխանական բոլոր սանդղակներով, որևէ փոփոխություն և նոր մտքեր չի կարող բերել. «Մեզ պետք չեն նոր լիդերներ հին կառավարման մատոռով»:

Սաֆարյանն ընդգծեց, որ այսօր լիդերներ չեն ձևավորվում, քանզի խնդիրը միջավայրի մեջ է. «Մենք բոլորս նապոլեոններ ենք և գեներալներ: Քաղաքական միջավայրը Հայաստանում դեստրուկտիվ է և վտանգավոր: Քաղաքականությունը թանկ հաճույք է և դրա մեջ լինելու համար պետք է ունենալ փող, ինչպես նաև պետք է պատրաստ լինել ենթարկվելու ռեպրեսիաների և ճնշումների»:

Ժառանգական պատգամավորը նաև նկատեց, որ այսօրվա քաղաքական միջավայրում արժեքներն ու սկզբունքները երկրորդական են և ներկայիս քաղաքական դաշտում կարողանում են առաջ գնալ միայն «պրագմատիկ տղաները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում