Օգոստոսի 21-ին Հռոմ կատարած այցի ժամանակ Մադոննան չի կարողացել զսպել ժպիտը և չի էլ փորձել անել դա, քանի որ ցանկացել է ցուցադրել իր ոսկե ատամները: Երգչուհին Իտալիա է ժամանել իր Hard Candy ֆիթնես-կենտրոնի մասնաճյուղն այցելելու համար, հաղորդում է 7daysru-ն:
Երգչուհին հայտնվել է երկրպագուների առաջ կարճ սև զգեստով, սև զուգագուլպաներով և արծաթագույն կոշիկներով: Սակայն ներկա գտնվողների ուշադրության կենտրոնում եղել են Մադոննայի ադամանդակուռ ոսկե ատամները:
Վերջին ժամանակներս այս աքսեսուարը նորաձև է դարձել ավելի երիտասարդ աստղերի շրջանում, այդ թվում Ջասթին Բիբերի և Ռիհաննայի:







































