«Երկաթե գմբեթ» համակարգն Իսրայելի հյուսիսային մասում որսացել երկու հրթիռ, որոնք արձակվել են Լիբանանի հարավից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Երկու պայթյուն է որոտացել Իսրայելի հյուսիսում` Նագարիա և Ակկո քաղաքներում: Ներկայում անվտանգության ծառայության ներկայացուցիչները որոնում են հրթիռների բեկորներն այս քաղաքների մոտակայքում:
Իսրայելական երկրորդ հեռուստաալիքի փոխանցմամբ` զոհեր և ավերածություններ չկան:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ` Իսրայելը սրան պատասխանել է ավիահարվածով Լիբանանի տարածքում: Զինվորականները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:











































