Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ազատությունից ավելի ազատ

Վաղը Հայաստանի անկախության հռչակագրի օրն է և այդ առթիվ հիշեցի երկու տարի առաջ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «Ազատության խարտիան», որը խորհրդային անցյալի հետ անկախ պետության հաշիվները մաքրելու յուրօրինակ քայլ գնահատվեց: Այդ խարտիայով Վրաստանի իշխանությունը երկրում արգելում է բարձրագույն կամ քիչ թե շատ նշանակալից այլ պաշտոններ, զինվորական կոչումներ և կարգավիճակ ստանալ խորհրդային հատուկ ծառայությունների կամ կուսակցական նոմենկլատուրայի աշխատակիցներին: Թվում է, որ կատարվածը ծայրահեղական քայլ է, որ չի կարելի կտրել կամ կոտրել պատմության թելը:

Սակայն, հետխորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների պատմական ընթացքը ցույց տվեց (բացառությամբ իհարկե Մերձբալթիկայի երկրների, որոնք ի դեպ դե ֆակտո խորհրդային այդպես էլ չդարձան), որ եթե չի կատարվում այդպիսի վիրահատական միջամտություն, ապա խորհրդային պատմությունը հասարակությունների համար դառնում է քրոնիկ հիվանդության պես մի բան, որը հաղթում է ցանկացած նոր արժեքային պատվաստման, ցանկացած նոր մտածողության, ցանկացած նոր տեխնոլոգիայի: Խորհրդային անցյալը մոլախոտի պես տարածվում է նոր ու հին սերունդների վրա և այն կամ պետք է կտրվի արմատից, կամ պետք է անկախ պետությունը դատապարտվի այդ անցյալի գերության մեջ ապրելուց:

Ի վերջո մենք՝ հայաստանցիներս, հայաստանյան անկախության սերունդը, այդ իրողության վառ ականատեսն ենք: Չէ՞ որ հենց Հայաստանում է, որ մենք այժմ տեսնում ենք նախկին խորհրդային կուսակցական նոմենկլատուրայի արժեքային և ֆիզիկական էքսպանսիայի դրսևորումները: Խնդիրն այն չէ, թե այս կամ այն մարդը եղել է խորհրդային պաշտոնյա, եղել է կոմերիտական, թե չի եղել: Ասենք՝ կան մարդիկ, որոնք իբր նույնիսկ այլախոհ են եղել Խորհրդային Միությունում: Բայց եթե այսօր այդ մարդիկ հանդուրժում են այն, որ իրենց իսկ ղեկավարությունը նույն խորհրդային մեթոդներով ճնշում է այլախոհությունն անկախ Հայաստանում, նշանակում է այդ իբր նախկին այլախոհներն անգամ վարակված են «խորհրդայնությամբ»: Նրանց չի հաջողվել փոխել ԽՍՀՄ-ը, սակայն ԽՍՀՄ-ը կարողացել է փոխել նրանց՝ թերևս որպես ական տեղադրելով ապագա անկախ պետությունների հիմքում:

Խորհրդային անցյալը մի մեծ ական է, որի վրա է կանգնած հետխորհրդային ցանկացած անկախ պետություն, և այդ ականն ամեն րոպե կարող է պայթել այդ պետության կամքից անկախ՝ երբ Ռուսաստանը սեղմի կոճակը: Իսկ խորհրդային մտածողության կոճակը Ռուսաստանի ձեռքին է, որը կարողացավ պուտինյան իշխանության տարիներին հաջողությամբ վերականգնել այդ մտածողությունը Ռուսաստանում, և դրա վրա կառուցել նաև ՌԴ քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: Հետևաբար, ազատություն ձեռք բերելու համար հետխորհրդային պետություններից յուրաքանչյուրն ունի Ազատության խարտիայի անհրաժեշտություն: Իսկ կառավարող էլիտայի մակարդակով, կամք է ցուցաբերում առայժմ միայն Վրաստանը: Հայաստանում այդ հարցը նույնիսկ օրակարգային չի համարվում: Առանձին քաղաքական ուժեր և գործիչներ հանդես են գալիս հօգուտ այդ քայլի և նույնիսկ նշում, որ դա հրատապ և հանգուցային անհրաժեշտություն է, սակայն քաղաքական օրակարգում այդ խնդիրը Հայաստանի անկախությունից հետո չի եղել և, ցավոք, չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում