Google ընկերությունը Street View ծառայությունում ընդգրկել է աշխարհի տարբեր երկրների կենդանաբանական այգիների համայնապատկերները՝ հաղորդում է Google Lat Long-ը:
Ընդհանուր առմամբ Google-ի լուսանկարիչներն այցելել են 16 կենդանաբանական այգիներ: Դրանցից 4-ը գտնվում են ԱՄՆ-ում, 2-ը՝ Կանադայում, Բրազիլիայում և Գերմանիայում և մեկական՝ Մեքսիկայում, Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Ճապոնիայում ու Ավստրալիայում:
Լուսանկարված կենդանաբանական այգիների թվում են Չենդու քաղաքի պանդաների կենդանաբանական այգին, որտեղ ապրում է այդ կենդանիների 30 %-ը:






































