Չինաստանի արևելքում վագրը հոշոտել է տղամարդուն, որը պատահմամբ ընկել է գիշատիչի վանդակը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են վագրին։
Տղամարդուն դուրս են բերել վանդակից և տեղափոխել հիվանդանոց, սակայն նա մահացած է եղել։ Հաղորդագրության համաձայն՝ տուժածը, որի ազգանունը Չժան էր, ցանկացել է գազանանոց մտնել անվճար։ Նշվում է, որ նրա կինը և երեխաները գնել են տոմսը, իսկ Չժանը և նրա գործընկերը որոշել են գումար խնայել և գազանանոց մտնել երեք մետրանոց ցանկապատով։ Արդյունքում Չժանը ընկել է վագրի վանդակը։
Ողբերգությունը տեղի է ունեցել մյուս այցելուների աչքի առաջ։









































