Ռուսաստանը Սիրիա է ուղարկել մեծ քանակությամբ «Վոդնիկ» զրահամեքենաներ, որոնք պետք է անցնեն կառավարական բանակի սպառազինության կազմ՝ դժվարմատչելի տեղանքներում մարտեր վարելու համար։
Ինչպես հայտնում է Fars գործակալությունը՝ զրահամեքենաները բերվել են սիրիական Տարտուս նավահանգիստ։
Արաբական պարբերականները, որոնց հղում է անում Fars-ը, նշում են, որ զրահամեքենաները կկիրառի «Ֆայլակ ալ Համես» կազմավորումը, որը գործածում է Սիրիա ուղարկվող ռուսական զենքը։
Հաղորդվում է նաև, որ Մոսկվան ծրագրում է հավելյալ ռազմական սարքավորումներ ուղարկել Խմեյմիմ ավիաբազա (Լաթաքիա), որը կիրառում են ՌԴ օդատիեզերական ուժերը։








































