Բելգիայի թագավորական պալատը դատապարտել է Google կորպորացիայի գործելու մեթոդները: Ընկերությունը Google Maps առցանց քարտեզում տեղադրել է Բրյուսելի հյուսիսային Լակեն շրջանում գտնվող թագավոր Ֆիլիպի նստավայրի եռաչափ պատկերները, որոնք արվել են արբանյակից:
Առցանց քարտեզում պարզ երևում է ինչպես պալատը, այնպես էլ շրջակա տարածքը, ինչը մեծացնում է կազմակերպված ներխուժման սպառնալիքը: Բացի դրանից՝ անվտանգության նկատառումներով երկնքից թագավորական տարածքների ցանկացած նկարահանումն ու թռիչքը դրանց գլխավերևում արգելված են 1954 թվականից: Այդ առնչությամբ Բելգիայի թագավորական պալատը մտադիր է բողոքել: Ինչպես նշվում է՝ թագավորական պալատը համաձայնություն չի տվել նկարահանմանը:
Ընկերությունում զարմանք են հայտնել թագավորական ընտանիքի ուշացած արձագանքի առնչությամբ, քանի որ Բրյուսելի քարտեզը համացանցում հասանելի է 2011 թվականից: Ընկերությունը թագավորական պալատի հետ խնդրի կարգավորման պատրաստակամություն է հայտնել՝ խոխանցում է RIA Novosti-ն:












































