Հինգշաբթի առավոտյան ականանետային հարձակման է ենթարկվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ալ-Մալիքի շրջանը, որտեղ գտնվում է նախագահ Բաշար Ալ-Ասադի նստավայրը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա, որը տեղակայված է նախագահի անվտանգության աշխատակիցների հսկիչ անցակետի մոտ՝ Ալ-Ասադի նստավայրից 100 մ հեռավորության վրա:
«Տուժածներ չկան, տան բնակիչներն ունևոր մարդիկ են, նրանք վաղուց հեռացել են երկրից» ,- ասել է ականատեսը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ալ-Մալիքի թաղամասում պայթել էր ականանետ երկու արկ:









































