Ամառն արդեն վերջանում է, և նրանք, ովքեր մեկնել էին հանգստի, արդեն վերադառնում են աշխատանքային առօրյայի: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե մեր համաքաղաքացիները հանգստի համար ինչ վայրերն են նախընտրել:
Քաղաքացիների մի ստվար զանգված ընդհանրապես չի մեկնել հանգստանալու, քանի որ հանգիստ կազմակերպելը մատչելի չէ:
Մեզ հետ զրույցում մեր համաքաղաքացիներից մի քանիսն ասացին, որ մնացել են Հայաստանում, իրենց հանգիստն անցկացրել են կամ հարազատների բնակարաններում, կամ ծանոթի միջոցով տուն են վարձել և մի քանի օր կազմակերպել հանգիստը:
Մի մասն էլ ասացին, որ հանգստի համար Հայաստանը չեն ընտրել, քանի որ այստեղ բավականին թանկ է, իսկ այդ գնով հնարավոր է հեշտությամբ երկրից դուրս գալ. «Եթե այստեղ գները մատչելի լինեին, ես կմնայի և այստեղ կհանգստանայի, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը, սակայն իմ աշխատավարձով չեմ կարող այժմ»:
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ երբևէ չի հանգստացել Հայաստանում, որովհետև կարծում է՝ տարվա մեջ մեկ անգամ փոփոխություն է պետք:
Մանրամասները՝ տեսանյութում:










































