Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Նավն արդեն ճաք է տվել, իսկ երկրի գեղագետը, հերթական սխալը կոծկելու համար կգա և կասի՝ «գեղեցիկ չէ»

Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ բնակիչների պայքարն արդարացի է և տեղին: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Օրինական բուն գործընթացը` շինարարությունը, պետք է սկսվեր միայն քաղաքացիների հետ բանակցություններից հետո: Միակ բանը, որ կարողացա անել տվյալ հասցե հասնելիս, զանգեցի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` ոստիկանների և բնակիչների միջև բախումներ թույլ չտալու համար: Քաղաքացին չի կարողանում ընկալել` ինչու է ոստիկանությունը խոչընդոտում իր արդարացի բողոքին: Փաստորեն ստացվում է, որ ոստիկանությունը գնում է պաշտպանելու կառուցապատողին: Մինչդեռ անթույլատրելի է, որ այս հարցում ոստիկանը կանգնի շարքային քաղաքացու դեմ»,- ասաց նա` հավելելով, որ խնդիրը պետք է լուծվի ոչ թե կամայական սկզբունքով, այլ օրենքի ուժով:

Ասուլիսի մյուս բանախոս, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանն իր հերթին նշեց, որ ի դեմս Կոմիտաս 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության` բոլորս ականատես ենք օրենքի խախտման: «Մի քանի րոպե առաջ բախտ ունեցա խոսել Արաբկիրի համայնքապետի հետ: Հետաքրքրական է, որ ապօրինի շինարարության դեմ պայքարում են հիմնականում կանայք, իսկ շրջակա շենքի բնակիչ-տղամարդիկ գալիս են միայն օրվա վերջում, կանանց հարցնելով` «Հը, ի՞նչ արեցիք»: Կանայք երկու շաբաթում, փաստորեն, քաղաքացիական կայացման լուրջ դպրոց անցան: Իսկ ընդհանուր առմամբ, արդեն բնակեցված շենքի շրջակայքում մեկ այլ բարձրահարկ շենքի շինարարությունն օրենքի խախտում է: Այն մարդն, ով թույլատրել է շինարարությունը, ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ է անում: Միաժամանակ, մենք գիտենք` ով է իրականում կանգնած շինարարության հետևում: Ինչ վերաբերում է տարածքում ծառայություն իրականացնեղ ոստիկաններին, ապա նրանք իրենց զգում են պետության շներ և դրանից ամենևին էլ գոհ չեն»,- նկատեց նա:

Խզմալյանի խոսքերով, ուսանողների վարձավճարների թանկացումները, կարմիր նշագծով վճարովի ավտոկանգառները մեկ-երկու շաբաթից հանրապետությունում բարձրացնելու են դժգոհության մեկ այլ ալիք. «Նավն արդեն ճաք է տվել, իսկ երկրի գեղագետը, հերթական սխալը կոծկելու համար կգա և կասի՝ «գեղեցիկ չէ»»։

Ամփոփելով` «Նախախորհրդարանի անդամը նկատեց, որ իր անձնական կյանքը, թոռներին ու երեխաներին թողած` ինքը ստիպված է գնում պաշտպանելու Կոմիտաս 5-ի բնակիչներին` պատերազմի 95-ամյա վետերանին ու տարեց կանանց, որոնց դեմ են հանում կարմիրբերետավորներին. «Մենք, փաստորեն, պետության տարրական գործառույթն ենք վերցնում մեզ վրա, այն է` պաշտպանել մեր քաղաքացիներին: Եվ ումի՞ց ենք մենք նրանց պաշտպանում՝ «պետություն» կոչվածից»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում