Saturday, 20 06 2026
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին

Վաշինգտոնը գտավ Ռուսաստանի հետ համագործակցության կետը՝ Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Հեֆերնը (2011-14թթ.) նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիկտորյա Նուլանդին: Դիվանագետը Թվիթերի իր բլոգում հայտնել է, որ այդ պաշտոնում նշանակվել է ժամանակավորապես, մինչև որ աշխատանքի անցնի ԱՄՆ նոր պետքարտուղարի թիմը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ սա բավական կարևոր պաշտոն է ԱՄՆ պետքարտուղարության բարդ կառուցվածքում, հատկապես եթե հիշենք, որ երկար տարիներ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը զբաղեցրած Վիկտորյա Նուլանդը բավական ազդեցիկ էր և կարևոր դեր էր խաղում Արևելյան Եվրոպայի երկրներում և հետխորհրդային տարածքում ամերիկյան քաղաքականության մեջ:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի կարևոր հանգամանք՝ կապված Հեֆերնի նշանակման հետ: Նախ՝ սա կարելի է դրական համարել Հայաստանի շահերի տեսանկյունից, քանի որ Ջոն Հեֆերնը շատ լավ ծանոթ է մեր երկրին, Սերգեյ Մինասյանի բնորոշմամբ՝ երևի թե չկա մի փորձագետ կամ քաղաքական գործիչ Հայաստանում, որին նա չճանաչի:

Քաղաքագետը Հեֆերնի նշանակումը դիտում է նաև ավելի լայն՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում՝ ըստ էության սա գնահատելով որպես Ռուսաստանի ուղղությամբ ամերիկյան քաղաքականության շեշտադրումների որոշ փոփոխություն: Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ հայտնի Նուլանդին փոխարինում է դիվանագետ, որն աշխատել է Հայաստանում՝ մի երկրում, որը հավասարակշռված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և Արևմուտքի հետ, և որտեղ ամերիկյան ու ռուսական շահերը շատ հաճախ ոչ թե հակադրվում են, այլ գտնում են համագործակցության եզրեր:

«Հեֆերնը եղել է դեսպան Հայաստանում: Դա նշանակում է, որ նա աշխատել է մի երկրում, որտեղ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը հնարավոր է՝ ոչ թե միշտ հակադրվեն, այլ կարող են նաև համագործակցության ինչ-որ կետեր լինել, օրինակ՝ Մինսկի խմբի շրջանակներում, Ղարաբաղի հարց, Թուրքիայի հետ հարաբերություններ, ընդհանրապես Հայաստանի ճակատագիրը և այլն: Կարծում եմ՝ դա կարևոր հանգամանքներից մեկն է: Երկրորդն այն է, որ Հեֆերնը մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը եղել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալը, այսինքն՝ մի կողմից՝ բավական լավ ծանոթ է ռազմաքաղաքական բլոկին, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները կարող է հետխորհրդային տարածքում որդեգրել ոչ թե լիովին հակադրվելու, այլ համագործակցության կամ կոնսենսուսի ռազմավարություն:

Դրա հետ մեկտեղ, շատ լավ ճանաչելով Հեֆերնին՝ չեմ կարծում, որ դա նշանակում է, թե Միացյալ Նահանգները ինչ-որ հետքայլ է անելու կամ նահանջելու մտադրություն ունի, պարզապես գուցե փորձ է արվում գտնել եզրեր, այլ ոչ թե հակադրվել: Եվ այն, որ Հեֆերնը եղել է մի երկրում, որը անկախության ողջ շրջանում բալանսավորված կամ Օսկանյանի խոսքով՝ կոմպլեմենտար քաղաքականություն է իրագործել և բավական հաջող կերպով, դա կարևոր հանգամանք է»:

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ակնհայտ է, թե ինչպես կանդրադառնա Հեֆերնի՝ պետքարտուղարի օգնական նշանակվելը Հայաստանի վրա. «Հայաստանի քաղաքագիտական կամ փորձագիտական դաշտում երևի թե մարդ չկա, որին Հեֆերնը չէր ճանաչում: Հասկանալի է, որ դա դրական ազդեցություն կունենա: Չեմ կարծում, որ դա արմատական ազդեցություն կունենա ավելի լայն, կոնցեպտուալ հարցերի վրա. Հեֆերնը աշխատել է Հայաստանում և շատ լավ հասկանում է, որ Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել, բայց Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում, կարծում եմ, նա ավելի ճկուն կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում