Եգիպտոսում զինված հակամարտությունների ընթացքում ավերվել է երկրի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Մալավին: Այն գտնվում է երկրի մայրաքաղաք Կահիրեի մոտ: Թանգարանում պահվում էին հարյուրավոր պատմական մասունքներ, որոնց մեծ մասը ոչնչացվել է, հաղորդում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ տեղեկատվական գործակալությունները հաղորդել էինԷլ-Մինյա քաղաքում թանգարանի ավերման մասին: Գիտնականները մտահոգված են. վտանգի տակ է գտնվում Եգիպտոսի պատմահնագիտական ամբողջ ժառանգությունը:
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Իրինա Բոկովան իր անհանգստությունն է արտահայտել Եգիպտոսի մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ: Հայտարարությունում ընդգծվում է, որ մշակութային օբյեկտների վրա հարձակումն «անբուժելի հարված է եգիպտացի ժողովրդի ինքնությանն ու պատմությանը»:
Նա երկրի իշխանություններին կոչ է արել ապահովել թանգարանների, պատմական շենքերի և կրոնական օբյեկտների պաշտպանությունը:







































