Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

Ներիշխանական Ավարայրի ելքը

Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան դիմակայությունը ստանում է նոր երանգավորում: Թվում է, որ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռացումով հանգուցալուծված խնդիրը կարող է ստանալ նոր լիցք և նոր շունչ: Համենայնդեպս, երեկ իր ֆեյսբուքյան էջում Սերժ Սարգսյանին ուղղված պատասխանում Հովիկ Աբրահամյանը բավականին թափանցիկ ակնարկով խոսում էր այն մասին, որ չի պատրաստվում ընդունել պարտությունը կամ համենայնդեպս՝ «կռվելու է մինչև վերջին շունչը»: Փոխաբերական իմաստով, թերևս հենց դա էր ակնարկում Աբրահամյանը, ասելով, թե «մինչև չորանալը, հեռացած առվակը գուցե կհասցնի մի երկու բնակավայրի կյանք տալ»: Այստեղ իհարկե, Հովիկ Աբրահամյանը որևէ շանս կարող է ստանալ այն դեպքում, երբ նրան ընդունեն կամ Ծառուկյան դաշինքում, կամ Օհանյան-Օսկանյան դաշինքում: Դե, իսկ եթե այդ երկու դաշինքները միավորվեն, ապա այստեղ իհարկե, ներիշխանական դիմակայությունը կստանա Ավարայրի պոտենցիալ և կմնա ընտրել, թե որ գետի ափին է տեղի ունենալու ճակատամարտը, քանի որ Տղմուտը այժմ ՀՀ վարչական տարածքում չէ, և հազիվ թե Իրանի իշխանությունն այդքան մեծահոգի գտնվի Հայաստանի հանդեպ՝ թույլ տալով, որ իշխող համակարգի երկու թևերը միմյանց հարաբերությունները պարզեն Իրանի տարածքում:

Այդուհանդերձ, երբ Հովիկ Աբրահամյանը թափանցիկ ակնարկում է մինչև վերջ պայքարելու մտադրության մասին, այստեղ անկասկած հիմք կա հարցի համար, թե արդյո՞ք նա պարզապես չի փորձում տպավորություն թողնել, որովհետև նույնիսկ, եթե նա հայտնվում է վերոհիշյալ դաշինքներից որևէ մեկում, և նույնիսկ, եթե այդ դաշինքներն են միանում, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք այս անգամ Սերժ Սարգսյանը կզիջի դիրքերը, ի տարբերություն 2015 թվականի: Բանն այն է, որ եթե չզիջի, ապա արյունահեղությունը, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր ասում 2015-ի համար, կդառնա անխուսափելի: Հետևաբար որևէ մեկը չպետք է գնա մինջև վերջ, դրանից խուսափելու համար: Կամ, մյուս ձևը լինելու է որևէ պայմանավորվածությունը կամ հաշտությունը՝ 2015-ի փետրվարի օրինակով: Ի դեպ, փետրվարին այդ հաշտությունը տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի տանը: Անկախ որևէ ելքից, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում կամ գործընթացում ավելանում է ևս մի շտրիխ, որը այդ գործընթացում մեծացնում է իշխող համակարգի դոմինանտությունը, գործընթացը ավելի ու ավելի ամփոփելով միևնույն իշխող համակարգի երկու թևերի միջև, որոնք պարզապես վերադասավորվում են 2015-ի փետրվարից հետո և նոր «կազմով» ներկայանում հանրությանը:

Այդպիսով՝ առավել ընդգծվում է համակարգում վաղուց սկզբնավորված գործընթացը, առնվազն, որի հարցում լուռ կոնսենսուս կա համակարգի բոլոր թևերի և սուբյեկտների միջև, անկախ, թե մնացյալ այլ հարցերում նրանք ինչպիսի հակադրություններ և հակասություններ ունեն: Դա ներքաղաքական կյանքը միևնույն համակարգի շրջանակում իշխանության և ընդդիմության միջև բաժանելն է, այսինքն՝ երբ ընդդիմությունն էլ ձևավորվում է իշխող համակարգից և այդպիսով, ըստ էության համակարգը ապահովագրվում է գործնականում բոլոր կողմերից: Այս գործընթացն իհարկե կուղեկցվի տեղի ունեցող տարբեր փոփոխություններով, որոնք կարող են նաև բերել թե՛ սոցիալ-տնտեսական կյանքի, և թե՛ կենսագործունեության և կառավարման այլ ասպեկտներում արդյունավետության բարձրացման, դրական միտումների: Սակայն, դրանց չափը լիովին կգտնվի համակարգի վերահսկողության ներքո և բացառապես համակարգը կորոշի, թե ինչպիսին են լինելու այդ միտումները թե՛ բովանդակության, և թե՛ դինամիկայի առումով: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան դիմակայության նոր շունչը նոր լիցք է հաղորդում հենց այդ լայն տենդենցին, որ իշխող համակարգը իբրև օրակարգ է թելադրել վաղուց, ինչպես Սերժ Սարգսյանն նախօրեին նշել է ՀՀԿ խորհրդի նիստի իր ելույթում՝ արդեն 10-12 տարի: Վերջին հաշվով, հենց այդ ժամանակաշրջանից է իշխանությունը, իշխող համակարգը գտնվում երկու բևեռի բաժանվելու փնտրտուքների մեջ, և ներկայումս գործնականում սկսվում է երրորդ փորձը: Առաջինը՝ ԲՀԿ ստեղծումն էր, երկրորդ փորձը՝ ոչիշխանական բևեռն էր, երրորդ փորձը մեկնարկում է այժմ և դեռևս գտնվում է սաղմնային վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում