Օսլոյում գեյ ակտիվիստները Ռուսաստանի դեսպանատան դիմաց գտնվող հետիոտների անցումը ներկել են ծիածանի գույներով՝ ի նշան համասեռամոլության քարոզչության արգելքի վերաբերյալ բողոքի, հաղորդում է The Local-ը:
Նմանատիպ բողոքի ակցիա Շվեդիայում տեղի է ունեցել օգոստոսի սկզբին: Այն ժամանակ Ստոկհոլմի ոստիկանությունը հայտարարել էր, որ դա կորակվի որպես վանդալիզմ և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում:
Հետիոտների անցումները գունավոր ներկելու ավանդույթը ի հայտ է եկել Հոլիվուդում 2012թ.:











































