«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերքել է տեղեկություններն այն մասին, որ լոնդոնյան ակումբը համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի հետ` Գարեթ Բեյլի տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ Իսպանիայում տեղեկություններ են տարածվել, որ 24-ամյա ուելսցին կարող է մադրիդյան ակումբ տեղափոխվել համաշխարհային ֆուտբոլի համար ռեկորդային գումարի` 99 մլն եվրոյի դիմաց:
«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը Թբիլիսիի «Դինամո»-ի դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ:







































