Վրաստանի կառավարությունը մինչև 2013-ի ավարտը երկարացրել է պայմանագիրն ամերիկյան ազդեցիկ լոբբիստական և իրավաբանական Patton Boggs ընկերության հետ: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Որպես վարձատրություն ընկերությունն ամսական 110 հազար դոլար կստանա, ինչը 20 հազար դոլարով ավելի է նախկին վճարումներից:
Նշվում է, որ համագործակցության ընթացքում ընկերությունն օգնել է Վրաստանի կառավարությանը ՆԱՏՕ-ում ձգտումների տեսանկյունից, ինչպես նաև ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի հետ հարաբերություններում:
Patton Boggs-ի նոր նպատակը կլինի ԱՄՆ քաղաքական և հասարակական առաջնորդների շրջանում մեծացնել Վրաստանին համընդհանուր աջակցությունը, ինչպես նաև լուսաբանումը մեդիամիջոցներում:











































