Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն իր Twitter-ում հայտնել է, որ չի գնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:
«Մենք արդեն տեղեկացրել ենք Սպիտակ տանն այն մասին, որ ներկա չենք լինի հաջորդ երեքշաբթի օրը ծրագրված գործնական հանդիպմանը»,-գրել է նախագահը:
Ավելի վաղ Թրամփը Մեքսիկայի նախագահին առաջարկել է չգալ Վաշինգտոն, եթե նրա երկիրը մտադրված չէ այսպես թե այնպես վճարել երկու երկրների միջև սահմանապատի կառուցման համար:
Esta mañana hemos informado a la Casa Blanca que no asistiré a la reunión de trabajo programada para el próximo martes con el @POTUS.
— Enrique Peña Nieto (@EPN) 26 января 2017 г.











































