Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, ակնկալվում է, որ Պակիստանի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հալիդ Վայնան կայցելի Ադրբեջան: Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ այդ այցը պլանավորված է այս տարվա երկրորդ կեսին, սակայն կոնկրետ ժամկետը դեռ վճռված չէ:
Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև ռազմական համագործակցությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում երկու երկրների փոխազդեցությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Պակիստանի միջև ռազմատեխնիկական ակտիվ համագործակցությունը սկսվել է դեռևս 1990-ական թվականների սկզբին: Պակիստանցիներն ադրբեջանցիների կողմից մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: