Բաժանվելով Քևին Ֆեդերլայնից՝ Բրիթնի Սփիրսը նոր կյանք է սկսել, որտեղ սկանդալների, արցունքների և դժբախտ սիրո տեղ չկա, բայց մինչ օրս նա չի ազատվել կոտրված սրտով աղջկա կերպարից:
Պապարացիների լուսանկարների և որոշ աղբյուրների տեղեկություններով՝ նրա հարաբերությունները Դևիդ Լուկադոյի հետ կրքի գագաթնակետում են, բայց միևնույն ժամանակ հարմարավետ ու ապահով են:Այլ աղբյուրների տվյալներով՝ Բրիթնին մինչ օրս չի կարողանում մոռանալ նախկին ամուսնուն: Ասում են, որ Քևինի ամուսնության մասին լուրը երգչուհուն արցունքների է հասցրել:
Բայց այդ ամենը միայն լուրեր են: Եթե նույնիսկ Բրիթնին արցունքներ է թափում նախկին ամուսնու համար, նա անմիջապես սրբում է դրանք ու անցնում աշխատանքի: Ներկա դրությամբ նա տարված է նոր All Eyes On Me նախագծով: Դեռ հայտնի չէ, թե ինչ է թաքնված այդ անվան տակ՝ նոր երգ թե հավաքածու, բայց երգչուհու պաշտոնական կայքում հետադարձ հաշվարկ է իրականացվում:









































